Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Արմենպրես»-ն «Ականատեսը» հատուկ նախագծի աշխատանքի մեկ տարին ամփոփել է Առաջին ալիքի ուղիղ եթերում

«Արմենպրես»-ն «Ականատեսը» հատուկ նախագծի աշխատանքի մեկ տարին ամփոփել 
է Առաջին ալիքի ուղիղ եթերում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Ականատեսը» հատուկ նախագիծն իր աշխատանքի մեկ տարին խորհրդանշական կերպով ապրիլի 23-ին ամփոփել է Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման ուղիղ եթերի ժամանակ: Հաղորդմանը հյուրընկալվելով, գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը և նախագծի հեղինակ, լրագրող Տաթևիկ  Գրիգոյանը պատմել են «Ականատես»-ը հատուկ նախագծի առաքելության, իրականացման մանրամասների, տարբեր կառույցների հետ աշխատանքի,  ինչպես նաև ականատես-վերապրողների խնդիրների մասին:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ  իրականացված նախագիծը մեկ տարի շարունակ ընթերցողի դատին հանձնեց  նախորդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրներից մեկի կենդանի վկաների 21 պատմություն: Նախագծի առաջին` երևանյան շարքի շրջանակում մենք ներկայացրել ենք տասը պատմություն, որից հետո Հայաստանում և նրա սահմաններից դուրս ստացած դրական արձագանքները, ինչպես նաև տարբեր կառույցների` այդ թվում ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից համագործակցության առաջարկները հիմք հանդիսացան երկրորդ` մարզաբնակ ականատեսներին նվիրված շարքն իրականացնելու համար: Մարզաբնակ ականատեսների ճնշող մեծամասնության 100-ամյակը վաղուց է բոլորել, մի քանիսն էլ մեկդարյա խորհրդանշական հոբելյանի նախաշեմին են:

Նախագծի մեկամյա գործունեության ամփոփման մասին ամբողջական նյութը կարող եք ընթերցել այստեղ:

Տեսանյութում նախագծին նվիրված հատվածը` 07:00-ից մինչեւ 22:30 րոպե:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am