Սփյուռք

Սոֆիայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող կոմիտեի նիստը

1 րոպեի ընթերցում

Սոֆիայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող կոմիտեի նիստը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆիայում ՀՀ դեսպանությունում ապրիլի 12-ին տեղի է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի կենտրոնական կոմիտեի երկրորդ նիստը, որը վարել է կենտրոնական կոմիտեի նախագահ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նիստի օրակարգային հարցերից է եղել կոմիտեի կազմում կատարված փոփոխությունները և լրացումները, որն ընդունվել է միաձայն։

Կենտրոնական կոմիտեի որոշմամբ ընդունվել են հայտարարություններ Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դատապարտելու և համահայկական հանգանակությանը միանալու մասին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում