Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մահացել Է լեգենդար կիթառահար Պակո դե Լուսիան

Մահացել Է լեգենդար կիթառահար Պակո դե Լուսիան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 67-րդ տարում սրտի կաթվածից մահացել Է ֆլամենկոյի լեգենդար կատարող կիթառահար Ֆրանսիսկո Սանչես Գոմեսը, որն ավելի հայտնի Է Պակո դե Լուսիա բեմական անունով: Սրտի տագնապը տեղի Է ունեցել Մեքսիկայի Կանկուն քաղաքի լողափին, որտեղ երաժիշտը հանգստանում Էր իր թոռների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է El Mundo թերթը:

Ներկայում կիթառահարի ազգականները լուծում են նրա մարմինը Իսպանիայի հարավի Ալխեսիրաս քաղաք տեղափոխելու հարցը: Քաղաքագլուխ Խոսա Իգնասիո Լանդալուսեն հայտարարել Է, որ Պակո դե Լուսիայի մահը «անդառնալի» կորուստ Է մշակույթի աշխարհի համար»:

Թեեւ նրա գրեթե ողջ ստեղծագործությունը կապված Է ֆլամենկոյի հետ, Պակո դե Լուսիան մի շարք աշխատանքներ Է ձայնագրել նաեւ այլ ոճերում, օրինակ՝ ֆլամենկոն միավորելով ջազի կամ բրազիլական ռիթմերի հետ: Երաժշտի ժառանգությունը ներառում Է ավելի քան 30 ալբոմ: Դրանցից մեկը՝ "Friday night in San Francisco" (1981) –ը, տարածվել Է ավելի քան 1 միլիոն օրինակով, ինչը եզակի դեպք Է ֆլամենկոյի արտիստի համար:

  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ երաժշտի ստացած պարգեւների թվում են՝ կիթառով ֆլամենկո նվագելու ազգային մրցանակը, կերպարվեստի բնագավառում վաստակի համար ոսկե մեդալը, Աստուրիայի արքայազնի մրցանակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am