Տարածաշրջանային

Դավութօղլուն ԵՄ դեսպաններին փորձել է մոլորեցրել հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարություններով

1 րոպեի ընթերցում

Դավութօղլուն ԵՄ դեսպաններին փորձել է մոլորեցրել հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարություններով

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն կրկին հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների մասին ոչինչ չասող հայտարարություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունների հարցին անդրադարձել է Անկարայում Եվրամիության երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման մասին Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի դեսպանների տված հարցերին Դավութօղլուն պատասխանել է, թե Թուրքիան ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, եւ Անկարան «բաց է ցանկացած ստեղծագործ մտքի համար»:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան փորձում է ցույց տալ միջազգային հանրությանը, թե քայլեր է ձեռնարկում հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ: Անկարան իր այդ քայլերով փորձում է խանգարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ցեղասպանության ժխտման պատժելիության օրինագծերի ընդունմանը, եւ փորձում է մեղմել ցեղասպանության միջազգային ճանաչման վրա 2015 թ. ազդեցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում