Վոլգոգրադում հայկական նոր եկեղեցի կկառուցվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական հայաշատ Վոլգոգրադ քաղաքը հայկական նոր եկեղեցի կունենա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի մամլո դիվանից, Վոլգոգրադ քաղաքում թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանիօրհնությամբ և նախաձեռնությամբ կառուցվելիք հայկական նոր եկեղեցին երկրորդ աղոթատունն է լինելու քաղաքի մեծաթիվ հայության համար:
Նոր կառուցվող եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը Եզրաս սրբազանի ձեռամբ տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: Եկեղեցու ճարտարապետն է Արտակ Ղուլյանը: