Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ծաղկաձորի ճոպանուղու տոմսը թանկացել է

Ծաղկաձորի ճոպանուղու տոմսը թանկացել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղու տոմսերի գները բարձրացել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ճոպանուղու աշխատակիցը նշեց, որ թանկացման պատճառը էլեկրտաէներգիայի սակագնի բարձրացումն է: «Ճապոնուղու տոմսերի գինը հոկտեմբերի 1-ից բարձրացել է` 1500 դրամից դառնալով 1800 դրամ»,-ասացին ճոպանուղուց` հավելելով, որ տոմսերի գինը առաջիկա տարում անփոփոխ` 1800 դրամ կմնա:

Ճոպանուղին Թեղենիսի բարձունք է հասցնում ընդամենը 40 րոպեում: Ճոպանուղու շինարարությունն (2004-2008թթ.) իրականացրել է «Leitner» իտալական ընկերությունը: 1137մ երկարությամբ առաջին կայանի թողունակությունը ժամում 1200 մարդ է: Երկրորդ կայանի երկարությունը ՝ 1458մ է` 800 մարդ/ ժամ թողունակությամբ: Երրորդի երկարությունն է 1624մ, իսկ թողունակությունը` ժամում 800 մարդ: Իսկ 926 մ երկարությամբ չորրորդ կայանի թողունակությունը ժամում 800 մարդ է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]