Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Տիգրան Մարտիրոսյանը չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Տիգրան Մարտիրոսյանը  չի մասնակցի  ծանրամարտի աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լավագույն ծանրամարտիկներից մեկը՝  աշխարհի նախկին չեմպիոն, 84 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը չի մասնակցի հոկտեմբերի 16-27-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը:

Մարտիրոսյանը ցանկանում Է ընդմիջում վերցնել եւ հանգստանալ, ավելի լավ նախապատրաստվելու  2014թվականի մրցումներին, մասնավորապես` Իսրայելում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզիկի առջեւ խնդիր Է դրված օլիմպիական ուղեգիր նվաճել եւ հաջող հանդես գալ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին:

2012 թվականին Լոնդոնի օլիմպիադայում Մարտիրոսյանը զբաղեցրել Էր 4-րդ տեղը, ինչն  իր հնարավորություններից ավելի ցածր արդյունք Էր համարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am