Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնը կմեկնարկի ապրիլի 26-ին

«Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնը կմեկնարկի 
ապրիլի 26-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնը կմեկնարկի Երեւանում ապրիլի 26-ին: Այն կշարունակվի մինչեւ մայիսի 1-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի մամուլի քարտուղար Վլադ Մուրադյանը, փառատոնի բացման օրն արվեստասեր հանրության դատին կներկայացվի Երվանդ Ենգիբարյանի «Իմ անցած ուղին. Սերգեյ Եսենին» (Հայաստան), Սթիվեն Թոմաս Օքսների «Պանտելեյ Կարմանովի տաղտկալի ճշմարտությունը» (ԱՄՆ-Ռուսաստան), ինչպես նաեւ Բիաթե Էհլերի «Աննի լռությունը» (Գերմանիա) ներկայացումները:

Փառատոնի հաջորդ օրերին կներկայացվի Հայաստանից Անահիտ Մութաֆյանի «Բարեւ», Նորա Բադալյանի «Մարիա Ստյուարտ», Մուրադ Ջանիբեկյանի «Խոստովանություն», Լարիսա Ղեւոնդյանի «Ես եմ Ճայը» եւ մի քանի այլ ներկայացումներ: Լեհաստանից փառատոնին մասնակցում են Բոգուսլավ Կիերցի «Իմ դին», Աննա Սկուբիկի «Ֆեդրա», Մաթեուշ Օլշեւսկու «Նովոցենտո» ներկայացումները: Վրաստանի մասնակիցն է Ստանիսլավ Նաթենաձեն` «Շների աշխարհ» ներկայացմամբ:

2012 թ-ի դեկտեմբերի 5-ից մինրեւ այս տարվա հունվարի 25-ը ընդունվել են փառատոնի մասնակցության հայտերը: Փառատոնի շրջանակում գործնական կապեր են հաստատվել Լեհաստանի հետ, եւ 2013 թվականի «Արմմոնո» 11-րդ փառատոնը կունենա լեհական ուղղվածություն:

Փառատոնի կայացմանն աջակցում են  Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ մշակույթի նախարարությունը: Այն կազմակերպում է Թատերական գործիչների միությունը: «Արմմոնո» միջազգային առաջին փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]