Քաղաքականություն

Սերգեյ Մարկեդոնովի համոզմամբ` Սերժ Սարգսյանի թեկնածությունը բավարարում է Արեւմուտքին եւ Ռուսաստանին

2 րոպեի ընթերցում

Սերգեյ Մարկեդոնովի համոզմամբ` Սերժ Սարգսյանի թեկնածությունը բավարարում է Արեւմուտքին եւ Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ Ռուսաստանը եւ ոչ էլ Արեւմուտքն առանձնապես ազդեցություն չեն ունենում Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների վրա: Այս մասին«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վաշինգթոնյան կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: «Նրանց Սարգսյանը լիովին դուր է գալիս, քանի որ մի կողմից Ռուսաստանի հետ կա համագործակցություն, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու Հայաստանում ռուսական ռազմական բազայի տարաբաշխումը: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա այն նույնպես դիտարկում է Սարգսյանին որպես օպտիմալ թեկնածու այն իմաստով, որ նա եկել է իշխանության 2008 թվականին եւ ավելի ճկունառաջնորդ է»,- ընդգծեց Մարկեդոնովը:

Քաղաքագետը նշանակալի է համարում, որ Սերժ Սարգսյանըգործընկերների հետ շփման մեջ ցուցաբերում է շրջահայացություն եւ երբեք«չի հատում կարմիր գծերը»:«Եթե Սարգսյանին դուր չի գալիս, ապա նա ասում է «Լավ, եկեք փորձենք»: Սարգսյանը ավելի ճկուն է, այդ պատճառով բավարարում է եւ Արեւմուտքին, եւ Ռուսատանին: Եվ ես այստեղ չեմ տեսնում մեծ միջամտություն, այս թեկնածուն ընդունելի է»,- ասաց փորձագետը:

Հայաստանում նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին: Պարքարում են յոթ թեկնածուներ, սակայն սոցիոլոգիական բազմաթիվ հարցումներ վկայում են, որ ընտրապայքարի ֆավորիտը Սերժ Սարգսյանն է: Gallup International կազմակերպության փետրվարի 7-ին հրապարակած հարցման արդյունքներով` Սերժ Սարգսյանի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 68 տոկոսը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ՀԵԲ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված հարցման տվյալներով` առաջատար է Սերժ Սարգսյանը՝ 58,0 տոկոսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում