Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

«Եռաբլուր»-ում հանգչում է ինը սփյուռքահայ ազատամարտիկ. Սփյուռքի նախարարության աշխատակազմն այցելել է պանթեոն

«Եռաբլուր»-ում հանգչում է ինը սփյուռքահայ ազատամարտիկ. Սփյուռքի 
նախարարության աշխատակազմն այցելել է պանթեոն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակիցները ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու եւ խոնարհվելու Արցախյան գոյամարտում զոհված զինվորների հիշատակի առջեւ: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Եռաբլուրում են հանգչում ինը սփյուռքահայ կամավորները: Սփյուռքի նախարարության աշխատակազմը այցելել եւ ծաղիկներ է դրել նաեւ Եռաբլուրում հանգչող սփյուռքահայ ազատամարտիկների շիրիմներին: Նրանք ինն են` լեգենդար զորահրամանատար` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, ինչպես նաեւ Կարո Քահքեջյանը, Մհեր Ջուլհակյանը, Կարեն Ջանյանը, Դավիթ Դավթյանը, Աբրահամը Խահմիսյան, Արամ Վարդանյանը, Կարլեն Անանյանը եւ Վիգեն Զաքարյանը:

«Օրհասական պահին Սփյուռի բազմաթիվ երիտասարդներ հայրենիք են եկել արյան կանչով, այն վճռականությամբ, որով եկել է հայ ժողովրդի ազգային հերոսը` Մոնթեն. «Ես այսօր այստեղ եմ, որովհետեւ իրավունք չունեմ այլ տեղում լինելու»: Նրանք եկել են խաղաղ ու ապահով երկրներից, եկել են իրենց կյանքը նվիրաբերելու հայ ժողովրդի արդար պայքարի, Արցախյան գոյամարտի զոհասեղանին: Նրանցից ինը զոհվել են հանուն այսօրվա ու վաղվա Հայաստանի: Տղաները եկան ապացուցելու, որ հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, հայրենիքի առջեւ ծառացած վտանգը ջնջում է բոլոր աշխարհագրական սահմաննները, եկան վկայելու, որ մեր փրկությունը մեր միասնության մեջ է եւ, որ աշխարհասփյուռ հայության հավաքական ուժն է մեր անվտանգության, մեր ստեղծագործ ապագայի երաշխիքը: Փառք ու խոնարհում այս մահապարտ տղաներին, հայ ժողովուրդը հավերժ խնկարկելու ու խոնարհվելու է նրանց լույս հիշատակի առջեւ, նրանց օրինակով են դաստիարակվելու Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հայ պատանիներն ու երիտասարդները»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am