Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրուշոյի հեղինակային երգը տեղ է գտել Գրիգորի Լեպսի նոր ձայնասկավառակում

Սիրուշոյի հեղինակային երգը տեղ է գտել Գրիգորի Լեպսի նոր ձայնասկավառակում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված երգչուհի եւ երգերի հեղինակ Սիրուշոյի երգերից մեկը տեղ է գտել հանրահայտ ռուս երգիչ Գրիգորի Լեպսի նոր լույս տեսած ձայնասկավառակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին երգչուհին գրել է Facebook-ի իր էջում:

«Լույս է տեսել Գրիգորի Լեպսի նոր ձայնասկավառակը, որտեղ տեղ է գտել նաեւ «Судьба зима» երգը: Չեմ կարող փոխանցել հուզմունքս եւ ուրախությունս»,- գրել է նա:

Սիրուշոն բացի իր կատարողական արվեստից հայտնի է նաեւ հեղինակային երգերով: Վերջին շրջանում Գրիգորի Լեպսի ամենահայտնի երգերից է «Судьба зима» երգը, որի հեղինակը հենց Սիրուշոն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]