Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տարվա լավագույն երիտասարդ աստղագետը Վարդան Ադիբեկյանն է

Տարվա լավագույն երիտասարդ աստղագետը Վարդան Ադիբեկյանն է

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական աստղագիտական ընկերության Երվանդ Թերզյանի անվան 2012 թվականի տարեկան մրցանակի դափնեկիր է դարձել աստղագետ Վարդան Ադիբեկյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԸ-ից, Երիտասարդ աստղագետների համար սահմանված մրցանակին արժանացած Վարդան Ադիբեկյանը Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից է: Երիտասարդ աստղագետն այս մրցանակի նաեւ 2008 թվականի հաղթողներից մեկն էր:

Նա չափազանց բարձր ակտիվություն է ցուցաբերել 2012 թվականի ընթացքում. հրապարակել է չորս գիտական հոդված եվրոպական հեղինակավոր «Astronomy & Astrophysics» ամսագրում, հրատարակության է պատրաստել եւս հինգ հոդված, զեկուցումով հանդես է եկել չորս գիտաժողովներում:

Վարդան Ադիբեկյանը 29 տարեկան է: 2006-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը` աստղաֆիզիկա մասնագիտացմամբ, 2006-2009-ին եղել է ԵՊՀ ասպիրանտ և 2009-ին պաշտպանել թեկնածուական թեզ: 2006-ից դասավանդել է ԵՊՀ-ում, 2009-ից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում:

Ներկայում Պորտուգալիայում է`հետդոկտորական աշխատակցության ծրագրով։ Նրա գիտական աշխատանքները նվիրված են ակտիվ գալակտիկաներին և արտարեգակնային մոլորակներին: ՀԱԸ անդամ է: ՀԱԸ մրցանակային գումարը կազմում է 500 ԱՄՆ դոլար եւ հովանավորվում է ՀԱԸ համանախագահ, ամերիկահայ նշանավոր աստղագետ Երվանդ Թերզյանի կողմից:

Երիտասարդ աստղագետների տարեկան մրցանակը սահմանվել է 2004 թվականին ՀԱԸ կողմից եւ տրվում է տարվա ընթացքում ամենամեծ գիտական հաջողությունների հասած մինչեւ 35 տարեկան աստղագետներին։ 2004-2012թթ. մրցանակին արժանացել են 9 երիտասարդ գիտաշխատողներ (3 անգամ մրցանակը կիսվել է երկուական հոգու միջև), այդ թվում` Լուսինե Սարգսյանը, Փառանձեմ Սինամյանը և Վարդան Ադիբեկյանը մրցանակին արժանացել են երկուական անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]