Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օպերայի եւ բալետի թատրոնի անձնակազմը մնացել է առանց բեմի, բայց ոչ առանց աշխատանքի

Օպերայի եւ բալետի թատրոնի անձնակազմը մնացել է առանց բեմի, բայց ոչ 
առանց աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի բեմի ամիսներ առաջ մեկնարկած վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2013 թվականի հունվարին: Նախքան նշված ժամանակահատվածը թատրոնի անձնակազմի համար` առանց «տանիքի» չմնալու եւ պարապմունքներ իրականացնելու համար, ՀՀ մշակույթի նախարարության եւ թատրոնի տնօրենության ջանքերով Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում դահլիճ է տրամադրվել: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը նշեց, որ հատկացված դահլիճը թատրոնի անձնակազմի տնօրինության տակ է շաբաթական հինգ օր` օրական երեք ժամ:

Թատրոնի «պարապուրդը» լրացնելու միջոցները գտնված են

«Մինչդեռ օպերային թատրոնում մենք ունեինք երեք դահլիճ եւ կարողանում էին պարապմունքներ անցկացնել օրական հինգից վեց ժամ: Ես խնդրի լուծման համար առաջարկեցի թատրոնին թուլտվություն տալ` փորձերը շարունակել երկու դահլիճներում, իսկ համերգային ծրագրերը, համաձայն նախական պայմանավորվածության, տեղի կունենան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, սակայն վերանորոգումն իրականացնողները պնդեցին, որ թատրոնի տարածքում գտնվելը վտանգավոր է շինարարության ընթացքում»,- ասաց Խառատյանը: Նրա խոսքով` թեեւ այս ժամանակավոր «պարապուրդ»-ը չի կարող բացասաբար չանդրադառնալ թատրոնի առաջիկա գործունեության վրա, սակայն բոլոր քայլերն իրականացվում են հնարավոր վնասները կանխելու համար:

«Շատ պարողներ, քանի որ վերանորոգման ընթացքում չեն ստանալու իրենց աշխատավարձր 1/3-ը, հաճախ չեն ներկայանում պարապմունքների` փնտրելով գումար աշխատալու այլ տարբերակներ, սակայն ես հիմնեցի «Հայաստանի բալետի աջակցության» հիմնադրամ, որի միջոցով հնարավոր կլինի Սունդուկյան թատրոնում ոչ թե անվճար, այլ վճարովի հիմունքներով բեմադրություններ ներկայացնել»,- տեղեկացրեց գլխավոր բալետմայստերը: Նա նշեց, որ համերգների վաճառքից ստացված հասույթը հնարավորություն կտա վճարել պարողների աշխատավարձի այն մասը, որը նրանք չես ստանալու վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակահատվածում::

«Մենք մի քանի` «Գայանե», «Դոն Կիխոտ», «Ռոմեո եւ Ջուլետ» ներկայացումները խաղացինք անվճար, որտեղ հանդիսատեսը սպասվածից շատ էր, համերգից հետո կազմակերպեցինք քննարկումներ, այսպես ասած բաց դռների երեկո հանդիսատեսի հետ, քանի որ նրա ցանկությունը` թատրոնը նորից բեմում տեսնելու մեծ է»,- ասաց Խառատյանը:

Նրա դիտարկմամբ` տարեկան ցանկացած բալետային խումբ պետք է 100- 150 անգամ բեմ դուրս գա մինչդեռ Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին հաջողվում է տարեկան 30-40 ներկայացումներ ունենալ` տարեկան բեմադրեվոլ 7-8 ներկայացում:

Խաղացանկը հանդիսատեսին կներկայացվի Սունդուկյան թատրոնի բեմից 

Այժմ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում ընդգրկված են «Գայանե», «Սպարտակ», «Ռոմեո եւ Ջուլետ» , ինչպես նաեւ մի քանի մեկ գործողությամբ ներկայացումներ:

 Դեկտեմբերի 1-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսի դատին թատրոնը կներկայացվի «Ոգին շարժման մեջ»  դասական եւ ժամանակակից բալետային երեկոն: «Ոգին շարժման մեջ»-ը նոր բեմադրություն չէ, այլ թատրոնի խաղացանկում ընդգրկված ներկայացումների միաձուլում է:

Բեմադրության առաջին բաժնում կներկայացվեն հատվածներ «Սպարտակ», «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետներից, իսկ երկրորդ բաժնում հանդիսատեսը կդիտի «Տանգո» մեկ գործողությամբ բալետը:  Խառատյանի տեղեկացմամբ` մինչ հունվար Սունդուկյան թատրոնի բեմում կլինեն նաեւ այլ բեմադրություններ: Համերգներին ներկա գտնվելը մեծ օժանդակություն է Հայաստանի միակ ազգային բալետային խմբի անդամներին:

Հայկական բեմադրությամբ «Ժիզել» բալետը կմեկնի Իտալիա

Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերի առաջնային մտավախությունը այն է, որ թատրոնում իրականացվող վերանորոգման աշխատանքները պատճառ կդառնան, որպեսզի թատրոնը չկարողանա հրավերի համաձայն ներկայացնել «Ժիզել» բալետը Իտալիայում: «Սակայն  մենք ջանք չենք խնայի այն ներկայացնելու համար եւ դեռեւս Իտալիա մեկնելու պայմանավորվածությունն ուժի մեջ է»,- ասաց Խառատյանը: Նա նշեց, որ այս բալետում ներգրավված են 45 պարողներ: Բալետին Իտալիա մեկնելուց առաջ հարկավոր են նաեւ նոր դեկորներ եւ հագուստներ, որոնք պետք է պատրաստվեն պետական ֆինանսավոմամբ:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն Իտալիայում կունենա «Ժիզել» բալետի յոթ ներկայացում:

Թատրոնի 86 հոգուց բաղկացած կազմում ներգրաված են 18-41 տարեկան բալետի պարողներ, որոնց միջին աշխատավարձը 90 հազար դրամ է: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է ՀԽՍՀ Լուսժողկոմատի 1932 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ: Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է եղել, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին: 1930-ականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ եւ բալետներ` «Գայանե», «Քաջ նազար», այլն:

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am