Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Լեւոն Արոնյանը մասնակցեց «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» ակցիային

Լեւոն Արոնյանը մասնակցեց «Սպորտը` հանուն հավասար 
հնարավորությունների» ակցիային

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագիրը կրող միջոցառումն անցկացվեց նոյեմբերի 6-ին Երեւանի շախմատի տանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատային սեանս անցկացրեց մասնակից լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ: Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Արոնյանը միաժամանակ 24 խաղատախտակների առաջ մրցրեց թե ԶԼՄ-ների ներկայացուցիչների, թե շախմատասերների հետ: «Նման միջոցառումները հրաշալի միջոց են մեր ջերմությունը փոխանցելու հաշմանդամություն ունեցող մարդկանց: Նրանք անչափ կարեւոր են մեր հասարակության համար»,-շեշտեց գրոսմաստերը:

«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» ակցիան նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կյանքի լիարժեք եւ հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարի վրա: Լեւոն Արոնյանն արդեն 3-րդ անգամն է մասնակցում այս ակցիային` այդպիսով միանալով միջոցառման գաղափարին:

Ակցիան իրականացնում են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպության, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի եւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am