Տնտեսություն

«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնարկեքը կկայանա նոյեմբերի 8-ին

1 րոպեի ընթերցում

«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնարկեքը կկայանա նոյեմբերի 8-ին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում են կառուցել Հարավային Կովկասում ամենահզոր հիդրոէլեկտրակայանները`«Մեղրի» ՀԷԿ-ը` Հայաստանի և «Ղարաչիլար» ՀԷԿ-ը` Իրանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Հարությունյանը նշեց, որ վերջերս Հայաստանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, «Մեղրի» ՀԷԿ-ի հիմնարկեքը կկայանա նոյեմբերի 8-ին:

Նախնական պայմանավորվածության համաձայն, ՀԷԿ-երից յուրաքանչյուրը տարեկան կարտադրի 793 մլն կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա։ «Մեղրի» ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կազմում է 130 մեգավատտ։ Շինարարությունը կտևի 5 տարի և կարժենա 323 մլն դոլար, որը կներդնի Իրանական ներդրումային ընկերությունը: Հայաստանը ներդրված գումարները 15 տարվա կտրվածքով պետք է վերադարձնի «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի տեսքով` իրանական ընկերության կառուցած 230 կվ լարման էլեկտրահարղորդման գծով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում