Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավստրալիայի ամենամեծ նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ավստրալիայի ամենամեծ նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի 
անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ամենամեծ նահանգի խորհրդարանի օրենսդիր խորհուրդն ընդունել է բանաձեւ, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, հոկտեմբերի 25-ին միաձայն բանաձեւի ընդունումն Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի երկար ամիսների քարոզարշավի եւ տքնաջան աշխատանքի շնորհիվ է: Այն Ներկայացուցիչների պալատին ներկայացրել է Օրենսդիր խորհրդի անդամ Մարի Ֆիկարան, ով հայակական հարցերի վաղեմի ջատագովն է եւ աջակիցը: Բանաձեւը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20 ամյակը, այն աջակցում է հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքին եւ կոչ է անում «Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները ԼՂ եւ նրա ժողովրդի հետ»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վահե Ղահրամանյանը եւ հանձնախմբի կապի տնօրեն Հայկ Կայսերյանը ներկա են գտնվել այդ պատմական նախաձեռնության ընդունմանը: «Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է հանձնախմբի վերջին ժամանակաշրջանի գործունեությունների կիզակետում: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը մշտապես եղել է եւ շարունակում է մնալ մարդու իրավունքներն առաջ մղելու հույսի փարոս:  Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Օրենսդիր խորհրդի բոլոր անդամներին, ովքեր պաշտպանում են մարդու ինքնորոշման հիմնարար իրավքունքը: Մասնավորապես, մենք շնորհակալություն ենք հայտնում Մարի Ֆիկարային իր համաձրակ դիրքորոշման համար»,-նշել է Ղահրամանյանը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանը եւս միացել է պատմական որոշման ողջույններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]