Քաղաքականություն

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀարտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ինՓարիզում հանդիպումկունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի և ԵԱՀԿ Մինսկի Խմբի

համանախագահների հետ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման քննարկման առաջին հարցն Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներմանդեպքի հասցրած վնասն է եւ ելքի ուղիներ փնտրելը: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուց եւ ներում շնորհելուց հետո սա կլինի երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումը:

Համանախագահները ծրագրում են հանդիպման արդյունքներով այց կատարել ԼՂ հակամարտության տարածաշրջան` «վերակենդանացնելու» հիշյալ դեպքից հետո սառեցված բանակցությունները:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում