Հասարակական

«Դինամո» մարզական ՀԿ-ի հիմնանորոգված մարզադահլիճը վերաբացվեց

2 րոպեի ընթերցում

«Դինամո» մարզական ՀԿ-ի հիմնանորոգված մարզադահլիճը վերաբացվեց

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերի 27-ինմասնակցել է «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:

Հայաստանի «Դինամո» մարզահամալիրի ֆիզկուլտուրայի տունը` բռնցքամարտի և ըմբշամարտի դահլիճներով, շահագործվում էր 1965 թվականից, իսկ խաղադահլիճը` 1977-ից, և այդ ընթացքում մասնագիտացված մարզադահլիճները հիմնավոր նորոգման չէին ենթարկվել:

2011 թ. դեկտեմբերի 28-ից, «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանի նախաձեռնությամբ և ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ու հովանավորությամբ, սկսվել են «Դինամո» ՄՀԿ մասնագիտացված մարզադահլիճի հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքները: Մարզական օջախ հաճախում է շուրջ 700 երեխա: Այստեղ իրենց մարտական ու ֆիզիկական պատրաստականությունն են կատարելագործում ավելի քան 500 ոստիկան: Այստեղ են մարզվել օլիմպիական չեմպիոններ Իգոր Նովիկովը, Օգսեն Միրզոյանը, Հրաչյա Պետիկյանը, ինչպես և այլ աշխարհահռչակ մարզիկներ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, բացման արարողությունից հետո Վլադիմիր Գասպարյանը շրջել է մարզադահլիճներում, ծանոթացել մարզումների նոր ու հարմարավետ պայմաններին, զրուցել է աշխատակիցների հետ:

Հանդիսության ավարտին ոստիկանության պետի հրամաններով` ոստիկանությանը ցուցաբերած աջակցության համար «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ հիմնադիր նախագահ Աբրամ Ամիրխանյանը և ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանը պարգևատրվելեն «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, իսկ հունահռոմեական ոճի ընբշամարտի մասնագիտացված մարզադահլիճն անվանակոչվեց Հարություն Խաչատրյանի անունով:Սպորտի նվիրյալ մի շարք դինամոյականներ արժանացել են պատվոգրերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում