Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Օրբանի կառավարությունում խոստովանում են, որ երկրում «սաֆարովյան» սկանդալ է հասունացել

Օրբանի կառավարությունում խոստովանում են, որ երկրում «սաֆարովյան» 
սկանդալ է հասունացել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարական ընդդիմությունը երկրում «սաֆարովյան» սկանդալ է հասունացրել: Դա ընդունում են նույնիսկ հունգարա-ադրբեջանական հանցավոր գործարքն իրականացրած Վիկտոր Օրբանի կառավարությունում:

Սաֆրովի գործի առնչությամբ այս եւ այլ հարցերի շուրջ Հունգարիայի կառավարության մամուլի խոսնակ Գիրո Անդրասը հարցազրույց է տվել, որի ընթացքում վերապահումներով է պատասխանել լրագրողի կողմից տրված հարցերին եւ երբեմն շրջանցել` ադրբեջանցի ոճրագործին արտահանձնելու գործում հունգարական կառավարության մեղավորության մասին հարցերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հունգարական nol.hu կայքը, դիտարկմանը` Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոսոտվանել է, որ իր որոշմամբ է իրականացվել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, մամուլի խոսնակը պատասխանել է. «Ես հասկանում եմ, թե դուք ինչու եք ինձ այդ հարցը բարձրացնում: Ընդդիմության կողմից տարածված հայտարարություններն անխուսափելիորեն պիտի ազդեին «սաֆարովյան» սկանդալի վրա: Ասեմ, որ կառավարության ընդհանուր որոշման կայացման դեպքում համապատասխան նախարարությունները ներկայացնում են իրավական համապատասխան կարծիքներ, ապա կառավարությունը որոշում է կայացնում, որը մեծապես, իհարկե, կախված է վարչապետի դիրքորշումից»:

«Ադրբեջանի գրավոր երաշխիքներից հետո, երբ իրագործվեց արտահանձնումը, դուրս է գալիս, որ ադրբեջանական կառավարությունը խաբել է Հունգարիայի կառավարությանը». հարցրել է լրագրողը խոսնակին, ինչին Անդրասը պատասխանել է, որ դիվանագիտությունն այս արարքի շրջանակներում ակնհայտորեն այլ հարթակում է: Իսկ այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը չի գնել պետական պարտատատոմսեր Հունգարիայից, նա պատասխանել է, թե դրա մասին խոսք անգամ չի եղել եւ որ դա չի համապատասխանում իրականությանը:

Մամուլի խոսնակը հարցազրույցի ժամանակ եւս մեկ անգամ մեջբերել է այն, որ արտահանձման գործընթացներում Հունգարիան գործել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները եւ պաշտոնական կապերը Հունգարիայի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am