Տարածաշրջանային

Ամերիկյան նոր ֆոտոնախագիծը պատմում է Թուրքիայում վերջին հայկական գյուղի մասին

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան նոր ֆոտոնախագիծը պատմում է Թուրքիայում վերջին հայկական գյուղի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաթա շրջանումվերջին հայկական գյուղի` Վաքըֆլըի վերաբերյալ պատրաստվել է հատուկ ֆոտոնախագիծ «Նեղացող համայնք. Վաքըֆլը` Թուրքիայի վերջին հայկական գյուղը» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Bianet.org-ը, նախագծի հեղինակներն են ամերիկացի գրող Քարոլին Թրենդը և թուրք ֆոտոլրագրող Սաիթ Սերքան Գյուրբուզը:

Նախագիծը, որը ներկայացված էVakıflı.comկայքում, պատմում է Վաքըֆլըի երիտասարդների և տարեցների կյանքի, անցյալի, ձեռբերումների ու կորուստների մասին:

Հաթայում գտնվող վերջին հայկական գյուղի երիտասարդները, նախընտրելով բնակվել Ստամբուլում կամ արտասահմանում, մեծամասամբ լքում են գյուղը: Վաքըֆլըում 16 տարի է, ինչ ամուսնություններ չեն եղել: Ներկայում գյուղի բնակիչների թիվը հասել է 130-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում