Ադրբեջանի ԱԳՆ-ն հորինել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի հայտարարությունը ԼՂ-ի վերաբերյալ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի ԱԳՆ-ն հորինել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի հայտարարությունը ԼՂ-ի վերաբերյալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/07/688522.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հորինել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի հայտարարությունը:Ադրբեջանցիդիվանագտները շարունակում են տեղեկատվական դաշտը «հարստացնել» բացահայտսուտ տեղեկություններով. այդ երկրի լրատվամիջոցները, հղումանելով Շվեցարիայում և Լիխտենշտեյնում Ադրբեջանի դեսպանությանը,տեղեկություն էին տարածել թե իբր Շվեյցարիայի արտաքին գործերի ֆեդերալդեպարտամենտը հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացվածնախագահական ընտրությունները, ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպեսԱդրբեջանի մաս և հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի տարածքայինամբողջականությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ,Շվեյցարիայի արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտից հայտնել են, որ իրենք որևէպաշտոնական հայտարարություն չեն արել Լեռնային Ղարաբաղի նախագահականընտրությունների վերաբերյալ։ Ավելին, Շվեյցարիայում դիվանագիտականանցուդարձին լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ իրականումադրբեջանցիները պաշտոնական նոտա են գրել շվեյցարական ԱԳՆ` խնդրելովհանդես գալ դատապարտող հայտարարությամբ, սակայն շվեյցարացիները պատասխանելեն, որ երբեք նման դեպքերում պաշտոնական հայտարարություն չեն արել և հիմա
էլ չեն անի։