Տարածաշրջանային

Ստամբուլում կքննարկվի Իրանի միջուկային հարցը

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում կքննարկվի Իրանի միջուկային հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ քննարկումները չեն դադարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` թուրքական «Հուրիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ այս անգամ գաղտնի բանակցություններ են ընթանալու Թուրքիայում:

Բաղդատում և Մոսկվայում տեղի ունեցած քննարկումներից հետո այս անգամ P5+1 (ՄԱԿ-ի մշտական անդամներ, ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Անգլիա, ինչպես նաև Գերմանիա) երկրները քննարկումներ կանցկացնեն Ստամբուլում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խոսնակ Սելչուկ Ունալ նշել է, որ հանդիպման վայրը գաղտնի է պահվելու: Հանդիպման ժամանակ քննարկվելու են Իրանի միջուկային ծրագրերին վերաբերող հարցեր:

Ստամբուլում նոր հավաք անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայում անցկացված քննարկումներն անարդյունք էին ավարտվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում