Քաղաքականություն

Սարկոզիի հետ հանդիպմանը ֆրանսահայ համայնքը կներկայացնի օրինագծի հետ կապված իր դիրքորոշումը

1 րոպեի ընթերցում

Սարկոզիի հետ հանդիպմանը ֆրանսահայ համայնքը կներկայացնի օրինագծի հետ կապված իր դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ համայնքի բոլոր հոսանքների ներկայացուցիչները ներկա կգտնվենՖրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետհանդիպմանը:Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը,հանդիպումը հայ համայնքի հետ նախատեսվում է փետրվարի 2-ին` օրվա երկրորդ կեսին:

«Կքննարվեն խնդիրներ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրիանգծին: Նաեւ հարցեր, որոնք առնչվում են հայ համայնքի կեցվածքին եւ Սահմանադրական խորհրդի հնարավոր որոշմանը»,-ասաց Վարժապետյանը:

Հանդիպումը նպատակ ունի համակարգել ընդհանուր աշխատանքները: Մեծ է հավանականությունը, որ լուծումներ կառաջարկվեն օրինագծի հետ կապված:

Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել է հունվարի 23-ին: Պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք այն անձանց համար, ովքեր հերքեն Հայոց ցեղասպանության փաստը: Այն ներկայացվել էր նախագահի ստորագրմանը, սակայն ֆրանսիացի մի խումբ սենատորներ եւ պատգամավորներ դիմեցին Սահմանադրական խուրհուրդ` վիճարկելով օրինագծի համապատասխանությունը մայր օրենքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում