Քաղաքականություն

Ֆրասիայի Սենատի որոշումը կարող է ստիպել Թուրքիային բանակցություններ սկսել Հայաստանի հետ

2 րոպեի ընթերցում

Ֆրասիայի Սենատի որոշումը կարող է ստիպել Թուրքիային բանակցություններ սկսել Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում տեղի ունեցած զարգացումները կարող են ստիպել Թուրքիային բանակցություններ սկսել Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ բանակցությունների վերսկսումը կարող է պայմանավորված լինել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացի ակտիվությունը թուլանցելու նպատակով: «Բացի այդ, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը շատ ծանրաբեռնված է, քանի որ արտգործնախարությունը խնդիրներ ունի ԱՄՆ-ի, Լիբիայի, Սիրայի հետ: Սրանք երկարաժամկետ հարցեր են, որտեղ Թուրքիան լուծում չի տեսնում»,-ասաց Կիրակոսյանը: Նա նշեց, որ Հայաստանի համբերությունն անսահման չէ. Թուրքիան պետք է անկեղծ լինի: Հայաստանի` առանց նախապայմանների քաղաքականությունը կարող է փոխվել ու դառնալ ավելի պահանջկոտ.սա հնարավորություն է Թուրքիայի համար, որը նա կարող է կորցնել: Թուրքական արտգործնախարարության տեղեկատվության համաձայն` Թուրքիան կարող է ավելի արագ վերադառնալ ֆուտբոլային դիվանագիտությանը, քան սպասելի էր: «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը հարմար առիթ էր Ֆրանսիայի համար վնասել Թուրքիայի դիմումը Եվրամիություն: Սա ցույց է տալիս, որ Թուրքիան իր հայացքը պետք է ուղղի Արեւմտուք` հեռացնելով Արեւելքից»,- ասաց քաղաքագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում