Քաղաքականություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է 306 բանաձեւը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է 306 բանաձեւը

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆՆերկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 306 բանաձեւը, որը կոչ է անում Թուրքիային հետ վերադարձնել հայերից գողացված եւ բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները, ինչպես նաեւ դադարեցնել ճնշում գործադրել քրիստոնյա համայնքների անդամների վրա, որոնք մի ժամանակ մեծամասնություն են կազմել ներկայիս Թուրքիայի Հանրապետությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

306 բանաձեւը ներառում է 4 հիմհարար կետեր`պահանջելով դադարեցնել բոլոր տեսակի կրոնական խտրականությունները, թույլ տալ քրիստոնյաներին զբաղվել հիվանդանոցների, եկեղեցիների, աղոթատեղիների եւ այլ սրբավայրերի վերականգնողական աշխատանքներով, թույլ տալ եկեղեցիներին իրականացնել կրոնական ծեսեր, մատուցել կրթական, սոցիալական ծառայություններ, առանց սահամանափակումների: Չորրորդ կետով բանաձեւը պարտադրում է վերադարձնելքրիստոնեակական եկեղեցիները, կրոնական կրթական շինությունները, դպրոցները, հուշարձանները, սրբավայրերը եւ այլ աղոթատեղիներ, ինչպես նաեւ շարժական գույքը (ձեռքի աշխատանքներ, ձեռագրեր, եւ այլն):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում