Պաշտոնական

Արա Այվազյանը` Լիտվայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան

2 րոպեի ընթերցում

Արա Այվազյանը` Լիտվայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Գալոյանն ազատվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը' Վիլնյուս):

Արա Այվազյանը ծնվել է 1969 թ. մարտի 30-ին Երեւանում:

Կրթությունը

1986-1993 ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին

1994 Հայկազյան համալսարանական քոլեջ (Բեյրութ, Լիբանան), քաղաքագիտության ֆակուլտետ

1987-1989 ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում

Աշխատանքային գործունեությունը

1994-1996 ԱԳՆ Երկրորդ Եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար

1996-1997 Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

1997 ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ

1998 ԱԳՆ Քարտուղարության պետ

1999-2006 Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը' ք. Բուենոս Այրես)

2006 ԱԳ Նախարարի աշխատակազմի խորհրդական

2006-2011 Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ դեսպան (նստավայրը' ք. Երեւան)

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ եւ լիազոր դեսպան

Օտար լեզուներ

ռուսերեն, անգլերեն, իսպաներեն

Շքանշաններ

Պարգեւատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ խաչի աստիճանի» շքանշանով:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում