1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թվայնացվում են Ազգային արխիվի լուսանկարները


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Ազգային արխիվում ինտենսիվորեն ընթանում է լուսանկարների թվայնացման գործընթացը, եւ մեկից երկու տարվա ընթացքում դրանք կտեղադրվեն նաեւ ինտերնետում: Բացի այդ, ստեղծվում է լուսանկարների եւ այլ կրիչով փաստաթղթերի ինֆորմացիոն բազա: «Մեր մշակութային արժեքները հասանելի եւ հայտնի կլինեն բոլորին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը` նշելով, որ արխիվը եւս բազմակողմանիորեն ներկայացնում է հայ ժողովրդի մշակույթը: Ազգային արխիվում պահվում են շուրջ 188 հազար 607 լուսանկարներ, որոնցից այժմ թվայնացվել է 8 000-ը եւ թղթե հիմքով հավաքածուների 12 000 լուսանկարներ, որոնք արդեն թվայնացված են:

 

Թվայնացման գործընթացը սկսվել է 2007թ-ից: «Ժամանակին լուսանկարների նեգատիվը ստացվել է ապակու վրա: Մեզ մոտ կան ապակուց հին նկարներ, որոնք ժամանակի ընթացքում կոտրվել են կամ դրանց վրա ճաքեր են առաջացել»,- ասաց Ա. Վիրաբյանը` տեղեկացնելով, որ այժմ արխիվն ունի մասնագետ, ով վերականգնում է նկարները համակարգչի միջոցով: Տնօրենի խոսքով` իրենք ունեն համապատասխան սարքավորումներ եւ’ լուսանկարների, եւ’ ձայնագրությունների թվայնացման համար: Ազգային արխիվն ունի լուսանկարներ նաեւ 19-րդ դարի կեսերից:

 

«Բարեբախտաբար, պահպանվել են այդ ժամանակաշրջանի ընտանիքների լուսանկարներ, որոնք ցույց են տալիս կենցաղը»,- ասաց տնօրենը` նշելով, որ Երեւանում այսօր շատ շենքեր քանդվել են, սակայն Հին Երեւանի մասին պատկերացում տվող բազմաթիվ լուսանկարներ են պահպանվել: Ի դեպ, Ազգային արխիվը թվայնացրել է բազմաթիվ ֆիլմեր եւ շուտով կսկսի նաեւ ձայնագրությունների թվայնացումը: Պահվող բոլոր նյութերի թվայնացումը մոտավոր հաշվարկներով ավարտին կհասցվի 2015-ին եւ ամբողջական կազմով հասանելի կլինի նաեւ ինտերնետ համացանցում: Ա. Վիրաբյանի հավաստմամբ` կպահվեն բոլոր նյութերի հեղինակային իրավունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]