Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Քննարկվեցին գրադարաններին աջակցման հարցեր

Քննարկվեցին գրադարաններին աջակցման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում ապրիլի 12-ից մեկնարկած «Ազգային գրադարանային շաբաթի» շրջանակներում այսօր Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալեց Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանին: Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ գրադարանային գործունեությունն այսօր հանրապետությունում խոցելի կողմեր շատ ունի, քանի որ օրենսդրորեն այն դեռեւս չի կարգավորվում:

 

Առավել վատ վիճակում են գյուղական համայնքներում գործող գրադարանները, որոնք ոչ միայն շենքային անբարենպաստ պայմաններում են գտնվում, այլեւ ֆոնդերով համալրվելու աղբյուրներ չունեն: «Վերջին 20 տարում մեր կատարած շրջայցերի արդյունքում արձանագրում ենք, որ գյուղական գրադարանները գտնվում են շատ անմխիթար պայմաններում: Առհասարակ, գյուղի զարգացման ծրագրի մեջ պետք է ներառվի նաեւ համայնքի գրադարանի հարցը, գրքային ֆոնդերի պահպանման եւ ավելացման խնդիրը»,- ասաց նա:

 

Ազգային գրադարանային շաբաթն այս տարի անցկացվում է «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսով, ինչն ընտրվել է դրանց խնդիրներին հանրության ուշադրությունը կենտրոնացնելու նպատակով: Գրադարանում հյուրընկալված ԱԺ պատգամավոր Լ.Գալստյանն ասաց, որ գրադարանների խնդիրների մասին մոտ 15 օր առաջ նամակ է ուղարկել ՀՀ վաչապետ Տիգրան Սարգսյանին եւ այժմ սպասում է պատասխանի:

 

Գրադարանային տարաբնույթ խնդիրների եւ մասնավորապես` գրադարանավարների աշխատավարձերի մասին ԱԺ պատգամավորը խոսել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի հետ: Վերջինս հավաստիացրել է, որ 2011 թ-ին կվերանայվի նրանց աշխատավարձերի չափը: Լ.Գասլտյանը նշեց նաեւ, որ ԱԺ-ում բարձրացրել է վաստակավոր գրադարանավարի կոչում շնորհելու հարցը, որը ընդունվել է:

 

«Գրադարանի մասին» օրենք ընդունելու համար Լ.Գալստյանն առաջարկեց Հայաստանի գրադարանների ասոցիացիայի ղեկավարությանը համագործակցել օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, ներկայացնել առաջարկներ եւ դիտողություններ գրադարանի մասին օրինագիծ կազմելու համար: «Միայն հետեւողական աշխատանքի միջոցով կարող ենք հասնել արդյունավետ լուծումների»,- ավելացրեց նա:

 

Նշենք, որ գրադարանային շաբաթն անցկացվում է արդեն 9-րդ անգամ, որի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ, եղել են ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, գրադարանային բազմաբնույթ միջոցառումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am