Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման ազատականացման շնորհիվ Հայաստան են ներմուծվել մի շարք բարձրարժեք գործեր


ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նազիկ Ասատրյան): Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման ազատականացման շնորհիվ վերջին մեկ-երկու տարում Հայաստան են ներմուծվել բարձրարժեք գործեր իտալական գեղանկարչությունից, Սարյանի, Մինասի, Բաժբեուկ-Մելիքյանի, Բաշինջաղյանի ստեղծագործություններից: Ինչպես «Արմենպրեսե-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ Վահան Գասպարյանը, ազատականացումը դրականորեն է ազդել նաեւ Հայաստանի ժամանակակից ստեղծագործողների եւ օտարերկրյա գնորդների միջեւ կատարվող առքուվաճառքի վրա: Նախկինում արտահանման համար գանձվում էր մշակութային արժեքի 50, իսկ ներմուծման համար` 30 տոկոսի չափով պետտուրք: Գործակալության պետի խոսքով, քաղաքացու եւ պետության փոխհարաբերությունների` օրենքով հստակեցումը (նոր օրենքն ընդունվել է 2004թ.) հնարավորություն է տալիս ոչ միայն Հայաստան ներմուծել բարձրարժեք շատ գործեր,այլ նաեւ նպաստում է հայ ժամանակակից ստեղծագործողների աշխատանքների տարածմանն ու ճանաչմանը: Առանց համապատասխան ձեւակերպումների քաղաքացին կարող է արտահանել իր սեփականությունը հանդիսացող մինչեւ 50 տարվա վաղեմության դեկորատիվ կիրառական եւ գեղանկարչական ստեղծագործությունները, իսկ 50 եւ ավելի վաղեմության դեպքում` համպատասխան թույլատվությամբ: Արտահանման թույլատվությունը քաղաքացուն տրվում է մեկ ամսվա ընթացքում, եթե իհարկե այդ ընթացքում պետությունը տվյալ արժեքը ձեռք բերելու ցանկություն չի հայտնում: Նշենք, որ պետությունն ունի գնման նախապատվություն, այսինքն` եթե ցանկանում է ձեռք բերել այդ իրը, ապա միջազգային չափանիշներին համապատասխան գներով կարող է քաղաքացուց գնել, սակայն, եթե վերջինս չի համաձայնում վաճառել, ապա այդ դեպքում արժեքը չի թույատրվում արտահանել երկրից: «Վերջերս մի քաղաքացի արտահանման թույլատվություն ստանալու համար ներկայացրել էր 17-18դդ. մեկ տասնյակից ավելի հնատիպ գրքեր: Դրանցից չորսը մեր պահոցները ցանկացան ձեռք բերել, սակայն նա հրաժարվեց դրանք վաճառել. մնացած գրքերը թույլատրվեց արտահանել, իսկ այդ չորսը` ոչե,- ներկայացրեց Վ. Գասպարյանը: Գործող օրենքը հստակեցրել է նաեւ «մշակութային արժեքե եւ «մշակութային նշանակության առարկաե հասկացությունները` անկախ դրանց ստեղծման ժամանակից (կարող է 100 եւ ավելի տարվա գործը համարվի մշակութային նշանակության առարկա, իսկ 40-50 տարվանը` արժեք): Մինչդեռ նախկին օրենքով բոլոր ստեղծագործություններն արժեք են համարվել: Հայ մշակութային ժառանգություն համարվող 17 բացառիկ արժեք կա, որն օրենքն արգելում է, անգամ, ժամանակավորապես արտահանել Հայաստանից: Դրանց թվում են` Էրեբունի ամրոցի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, Բարսեղ Կիլիկեցու 819թ. Աստվածաշունչը, Մխիթար Այրիվանեցու «Ճառընտիրըե, Լազարյանների Ավետարանը, «Մշո ճառընտիրըե, Վեհամոր մագաղաթյա Ավետարանը, Վազգեն Վեհափառի Ավետարանը: «Սրանք այն արժեքներն են, որոնք համարժեքը չունեն աշխարհում: Հնարավոր է նաեւ, որ այս ցանկը վերանայվի, քանի որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը երեք բացառիկ արժեքներ վտանգի չենթարկելու համար որոշել է արգելել նաեւ դրանց ժամանակավոր արտահանումըե,-նշեց Վ. Գասպարյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am