Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման ազատականացման
շնորհիվ Հայաստան են ներմուծվել մի շարք բարձրարժեք գործեր
00:00, 12 Ապրիլ, 2006
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նազիկ Ասատրյան): Մշակութային արժեքների
արտահանման եւ ներմուծման ազատականացման շնորհիվ վերջին մեկ-երկու տարում
Հայաստան են ներմուծվել բարձրարժեք գործեր իտալական գեղանկարչությունից,
Սարյանի, Մինասի, Բաժբեուկ-Մելիքյանի, Բաշինջաղյանի ստեղծագործություններից:
Ինչպես «Արմենպրեսե-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ մշակույթի եւ
երիտասարդության հարցերի նախարարության մշակութային արժեքների պահպանության
գործակալության պետ Վահան Գասպարյանը, ազատականացումը դրականորեն է ազդել նաեւ
Հայաստանի ժամանակակից ստեղծագործողների եւ օտարերկրյա գնորդների միջեւ
կատարվող առքուվաճառքի վրա:
Նախկինում արտահանման համար գանձվում էր մշակութային արժեքի 50, իսկ
ներմուծման համար` 30 տոկոսի չափով պետտուրք: Գործակալության պետի խոսքով,
քաղաքացու եւ պետության փոխհարաբերությունների` օրենքով հստակեցումը (նոր
օրենքն ընդունվել է 2004թ.) հնարավորություն է տալիս ոչ միայն Հայաստան
ներմուծել բարձրարժեք շատ գործեր,այլ նաեւ նպաստում է հայ ժամանակակից
ստեղծագործողների աշխատանքների տարածմանն ու ճանաչմանը:
Առանց համապատասխան ձեւակերպումների քաղաքացին կարող է արտահանել իր
սեփականությունը հանդիսացող մինչեւ 50 տարվա վաղեմության դեկորատիվ կիրառական
եւ գեղանկարչական ստեղծագործությունները, իսկ 50 եւ ավելի վաղեմության
դեպքում` համպատասխան թույլատվությամբ: Արտահանման թույլատվությունը
քաղաքացուն տրվում է մեկ ամսվա ընթացքում, եթե իհարկե այդ ընթացքում
պետությունը տվյալ արժեքը ձեռք բերելու ցանկություն չի հայտնում: Նշենք, որ
պետությունն ունի գնման նախապատվություն, այսինքն` եթե ցանկանում է ձեռք
բերել այդ իրը, ապա միջազգային չափանիշներին համապատասխան գներով կարող է
քաղաքացուց գնել, սակայն, եթե վերջինս չի համաձայնում վաճառել, ապա այդ
դեպքում արժեքը չի թույատրվում արտահանել երկրից: «Վերջերս մի քաղաքացի
արտահանման թույլատվություն ստանալու համար ներկայացրել էր 17-18դդ. մեկ
տասնյակից ավելի հնատիպ գրքեր: Դրանցից չորսը մեր պահոցները ցանկացան ձեռք
բերել, սակայն նա հրաժարվեց դրանք վաճառել. մնացած գրքերը թույլատրվեց
արտահանել, իսկ այդ չորսը` ոչե,- ներկայացրեց Վ. Գասպարյանը:
Գործող օրենքը հստակեցրել է նաեւ «մշակութային արժեքե եւ «մշակութային
նշանակության առարկաե հասկացությունները` անկախ դրանց ստեղծման ժամանակից
(կարող է 100 եւ ավելի տարվա գործը համարվի մշակութային նշանակության առարկա,
իսկ 40-50 տարվանը` արժեք): Մինչդեռ նախկին օրենքով բոլոր
ստեղծագործություններն արժեք են համարվել:
Հայ մշակութային ժառանգություն համարվող 17 բացառիկ արժեք կա, որն օրենքն
արգելում է, անգամ, ժամանակավորապես արտահանել Հայաստանից: Դրանց թվում են`
Էրեբունի ամրոցի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, Բարսեղ Կիլիկեցու 819թ.
Աստվածաշունչը, Մխիթար Այրիվանեցու «Ճառընտիրըե, Լազարյանների Ավետարանը, «Մշո
ճառընտիրըե, Վեհամոր մագաղաթյա Ավետարանը, Վազգեն Վեհափառի Ավետարանը: «Սրանք
այն արժեքներն են, որոնք համարժեքը չունեն աշխարհում: Հնարավոր է նաեւ, որ այս
ցանկը վերանայվի, քանի որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը երեք բացառիկ
արժեքներ վտանգի չենթարկելու համար որոշել է արգելել նաեւ դրանց ժամանակավոր
արտահանումըե,-նշեց Վ. Գասպարյանը: