Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ներկայացվեց Սերէոնի «Նոր երկինք նոր երկիրե գիրքը


ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացվեց Սերէոնի (Սեյրան Սերգեյի Զաքարյան) «Նոր երկինք նոր երկիրե գիրքը, որում զետեղված արձակ եւ չափածո ստեղծագործություններն արծարծում են հոգու ճանաչողության եւ ինքնաճանաչման խնդիրներ: Հեղինակը, ըստ գրքի ծանոթագրության, բացահայտում է տիեզերական Վարդապետության ներքին մտածողությունը: Օրվա գլխավոր բանախոսը՝ Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրության դոկտոր Շավիղ Գրիգորյանն էր, որի խոսքերով, «հեղինակը շարադրել է իր երկարամյա գիտամշակութային հետազոտության արգասիքը, ցավոք, ընդամենը 200 էջի մեջ, 200 օրինակ տպաքանակովե: Ըստ նրա, գիրքը ներկայացված է մի այնպիսի բառուբանով, որ ոչ միայն բացառիկ է, այլեւ այնքան արժեքավոր եւ ուսանելի, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնելու ընթերցողի շրջանում: Հեղինակը, որը շնորհակալության խոսքով դիմեց հանդիսականին, իր գրքի առաջաբանում մասնավորապես ընթերցողին տեղեկացնում է, որ «այս աշխատությունը բացահայտում է ինքնաճանաչողության, հոգու ճանաչողության, երկնային եւ երկրային կենդանության բովանդակային խնդիրներըե, որոնք ինքն ապրելով է տեսել, ճանաչել, գիտակցել եւ ընկալման համար թղթին հանձնել: Գրքի լույս ընծայման համար հեղինակը «եղբայրական շնորհակալություն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանինե, որը ներկա էր շնորհանդեսին, եւ տպագրության հովանավոր «Մարտիրոսե մշակութային բարեգործական կենտրոնին: Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը եւ ուրիշներ ներկայացրին հատվածներ գրքից, երաժշտախումբը հնչեցրեց հեղինակի ստեղծագործություններից: 51-ամյա Սեյրան Զաքարյանը ýիզիկոս է, մանկավարժ, բիոէներգետիկայի մասնագետ, գրող, կոմպոզիտոր: Առաջին գիքը՝ «Հոգու վերադարձե բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 2002 թվականին: Հեղինակը նկարահանվել է նաեւ ýիլմերում: Մի շարք կամերային եւ սիմýոնիկ ստեղծագործությունների հեղինակ է: Դասախոսում է ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթահամալիրի մագիստրատուրայում, Էկոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում, Երեւանի գեղարվեստի ակադեմիայում: «Երեւանե հեռուստաընկերության «Գենէսե հաղորդաշարի հեղինակն ու վարողն է, «Ավետյաց երկիրե հասարակական կազմակերպության հիմնադիրն ու նախագահը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am