Ներկայացվեց Սերէոնի «Նոր երկինք նոր երկիրե գիրքը
00:00, 24 Նոյեմբեր, 2005
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Երեւանի
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացվեց Սերէոնի (Սեյրան
Սերգեյի Զաքարյան) «Նոր երկինք նոր երկիրե գիրքը, որում զետեղված արձակ եւ
չափածո ստեղծագործություններն արծարծում են հոգու ճանաչողության եւ
ինքնաճանաչման խնդիրներ: Հեղինակը, ըստ գրքի ծանոթագրության, բացահայտում է
տիեզերական Վարդապետության ներքին մտածողությունը:
Օրվա գլխավոր բանախոսը՝ Հայաստանի գրողների միության անդամ,
բանասիրության դոկտոր Շավիղ Գրիգորյանն էր, որի խոսքերով, «հեղինակը շարադրել
է իր երկարամյա գիտամշակութային հետազոտության արգասիքը, ցավոք, ընդամենը 200
էջի մեջ, 200 օրինակ տպաքանակովե: Ըստ նրա, գիրքը ներկայացված է մի այնպիսի
բառուբանով, որ ոչ միայն բացառիկ է, այլեւ այնքան արժեքավոր եւ ուսանելի, որը
մեծ հետաքրքրություն է ներկայացնելու ընթերցողի շրջանում:
Հեղինակը, որը շնորհակալության խոսքով դիմեց հանդիսականին, իր գրքի
առաջաբանում մասնավորապես ընթերցողին տեղեկացնում է, որ «այս աշխատությունը
բացահայտում է ինքնաճանաչողության, հոգու ճանաչողության, երկնային եւ երկրային
կենդանության բովանդակային խնդիրներըե, որոնք ինքն ապրելով է տեսել, ճանաչել,
գիտակցել եւ ընկալման համար թղթին հանձնել:
Գրքի լույս ընծայման համար հեղինակը «եղբայրական շնորհակալություն է
հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանինե, որը ներկա
էր շնորհանդեսին, եւ տպագրության հովանավոր «Մարտիրոսե մշակութային
բարեգործական կենտրոնին:
Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը եւ ուրիշներ
ներկայացրին հատվածներ գրքից, երաժշտախումբը հնչեցրեց հեղինակի
ստեղծագործություններից:
51-ամյա Սեյրան Զաքարյանը ýիզիկոս է, մանկավարժ, բիոէներգետիկայի
մասնագետ, գրող, կոմպոզիտոր: Առաջին գիքը՝ «Հոգու վերադարձե
բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 2002 թվականին: Հեղինակը
նկարահանվել է նաեւ ýիլմերում: Մի շարք կամերային եւ սիմýոնիկ
ստեղծագործությունների հեղինակ է: Դասախոսում է ՀՀ ԳԱԱ միջազգային
գիտակրթահամալիրի մագիստրատուրայում, Էկոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում,
Երեւանի գեղարվեստի ակադեմիայում: «Երեւանե հեռուստաընկերության «Գենէսե
հաղորդաշարի հեղինակն ու վարողն է, «Ավետյաց երկիրե հասարակական
կազմակերպության հիմնադիրն ու նախագահը: