Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Արդարադատության նախարարը կարծում է, թե Պողոս Պողոսյանի մահը դժբախտ պատահարի հետեւանք չէ


ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Զոյա Բարսեղյան): Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երեւանի «Առագաստե սրճարանում հայտնաբերվել էր Վրաստանի Նինոծմինդա շրջանի բնակիչ Պողոս Պողոսյանի դին, որի մահվան պատճառների մասին արդեն բազմաթիվ վարկածներ են շրջում: Այսօր խորհրդարանում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը որոշ մեկնաբանություններ տվեց լրագրողներին: Նախարարը նշեց, որ սեպտեմբերի 24-ի գիշերը, օտարերկրյա հյուրերի հետ գտնվել է «Առագաստե սրճարանում: «Սրճարանից դուրս ենք եկել ՀՀ նախագահի հեռնալուց մոտ 7-8 րոպե անց, որեւէ քաշքշուկ չեմ նկատել, սակայն, դուրս գալիս տեսա մի բարետես, լավ հագնված տղամարդու, որն անգլերենով գոռում էր, թե չի հեռանա մինչեւ չներկայանա դեսպանը: Արտառոց բան չնկատելով, մտածեցեցի, գինովցած է, եւ իմ հյուրերի հետ հեռացաե,-ասաց նախարարը: Դ. Հարությունյանը հայտնեց, որ ավելի ուշ տեղեկանալով կատարվածի մասին, կարծել է, որ՝ «Դա չէր կարող լինել դժբախտ պատահար, այս պահին արդեն այլ գնահատական եմ տալիս օտարերկրացու կողից բարձրացրած աղմուկին: Գտնում եմ, որ լրջագույն եւ օբյեկտիվ քննություն պետք է իրականցվի եւ պարզվեն իսկապես մեղավորներըե: Ինչ վերաբերում է պաշտոնական տեղեկատվությանը, թե մահը վրա է հասել սրտի անբավարարությունից, Դ. Հարությունյանը նշեց, որ թեեւ մահվան մասին որեւէ կարծիք հայտնել չի կարող՝ «սակայն օտարերկրացու աղմուկից կարելի էր կարծել, որ ինչ-որ բան նորմալ չէր, ինչ-որ բան տեղի է ունեցել, վստահաբար կարող եմ ասել, իմ մոտ այդպիսի գնահատակն էե,-ասաց նախարարը: Դ. Հարությունյանի խոսքերով, դեպքը պետք է ուսումնասիրվի, եւ մեղավորները, ովքեր էլ լինեն, պետք է խստագույնս պատժվեն:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ