Սպորտ

Բազեյանը և Մադոյանը մեկնարկում են բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Բազեյանը և Մադոյանը մեկնարկում են բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականներից առաջինն օլիմպիական վարկանիշային մրցաշարում պայքարի մեջ մտնում են տղամարդիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում մեկնարկող մրցաշարում Արթուր Բազեյանի մրցակիցը Մարոկկոյից է, իսկ Գուրգեն Մադոյանը կփորձի գերազանցել Հունաստանի ներկայացուցչին:

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:

Հայաստանի հավաքականում են` Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (92+), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ), Անի Հովսեփյանը (66 կգ):

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում