Հասարակական

Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը հաշտարարության միջոցով` AMCA-ում

9 րոպեի ընթերցում

Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը հաշտարարության միջոցով` AMCA-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայիս մրցակցային սուր պայմաններում մտավոր սեփականության հետ կապված վեճերը դարձել են անխուսափելի և առավել տարածված։ Այս ոլորտում վեճերը հաճախ հանգեցնում են ծախսատար և երկարատև իրավական գործընթացների: Երբեմն ՄՍ վեճերն ընդգրկում են մի քանի երկրների իրավական կարգավորումներ, անդրազգային պայմանագրեր, բազմաթիվ իրավասություններ և տարբեր կողմեր: Նման դեպքերում հաշտարարությունը համարվում է վեճի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոց։ Հաշտարարությունն առաջարկում է վեճի լուծման համագործակցային ուղի, ինչի շնորհիվ պահպանվում են գործնական հարաբերություններն ու նորարարության զարգացման խթանումը։

AMCA-ն՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, բացահայտում է ՄՍ ոլորտում հաշտարարության դերը, առավելություններն ու առանձնահատկությունները։

Ի՞նչ է մտավոր սեփականության ոլորտի հաշտարարությունը

Այն, նախևառաջ, կամավոր և գաղտնի գործընթաց է, որտեղ չեզոք հաշտարարը նպաստում է վիճող կողմերի միջև քննարկումներին: Ի տարբերություն դատավարության մրցակցային բնույթի՝ հաշտարարությունը համագործակցային հարթակ է, ինչը թույլ է տալիս վիճող կողմերին պարզաբանել թյուրիմացությունները և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ: Հաշտարարի օգնությամբ կողմերը կարող են լուծել տարբեր ՄՍ վեճեր՝ ներառյալ հեղինակային իրավունքներին, արտոնագրերին, ապրանքային նշաններին, ինչպես նաև առևտրային գաղտնիքին առնչվող վեճեր։

Ի տարբերություն դատական համակարգի՝ հաշտարարությունը հնարավորություն է տալիս վեճի լուծման գործընթացում ընդգրկել տվյալ ոլորտի նեղ մասնագիտացում ունեցող մասնագետների։ Պատկերացնենք իրավիճակ․ դիզայներական ընկերությունը ձեռք է բերել դիզայների աշխատանքները վաճառելու բացառիկ իրավունքները, և առանց հեղինակի թույլտվության փոխում է դիզայնը՝ վաճառքի ծավալները մեծացնելու նպատակով։ Հաշտարարությունը հնարավորություն է տալիս ոլորտի նեղ մասնագետի միջամտությամբ արագ և արդյունավետ կերպով լուծել նմանօրինակ վեճերը:

ՄՍ վեճերում հաշտարարության առավելությունները

  • Պարզեցված ընթացակարգ։ Ավանդական դատավարության դեպքում վեճը կարող է ընդգրկել տարբեր երկրներում ընթացող դատական վարույթներ։ Արդյունքում՝ տարբեր երկրների դատարաններ կարող են իրարամերժ վճիռներ կայացնել՝ դժվարացնելով դրանց կատարումը և վեճի վերջնական լուծումը։ ​​ Հաշտարարությունն առաջարկում է վեճերի լուծման միասնական, արագացված ընթացակարգ: Ընտրելով հաշտարարությունը՝ կողմերը կարող են միավորել բազմաթիվ զուգահեռ վեճեր՝ խուսափելով բազմակողմ դատական ​​վարույթների հետ կապված բարդությունից և ծախսերից:
  • Գաղտնիություն։ Գաղտնիությունը հաշտարարության անկյունաքարային առանձնահատկություններից է։ Վեճի և դրա հետ կապված ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորված է հաշտարարության պարագայում։
  • Ինքնավարություն։ Հաշտարարության հիմնարար սկզբունքներից մեկը կողմերի ինքնավարությունն է: Հաշտարարության կողմերը զգալի ճկունություն ունեն ընթացակարգի կանոնների, անցկացման վայրի և լեզվի ընտրության հարցում:
  • Հարաբերությունների պահպանում։ ՄՍ վեճերը հաճախ առաջանում են շարունակական գործարար կամ մասնագիտական ​​հարաբերություններ ունեցող կողմերի միջև: Հաշտարարությունը կողմերի համար կառուցողական հարթակ է ապահովում, որտեղ նրանք կարող են հայտնել իրենց մտահոգությունները և համատեղ աշխատել վեճի լուծման ուղղությամբ։ Սա թույլ է տալիս նրանց պահպանել հարաբերությունները և նվազագույնի հասցնել հետագա կոնֆլիկտի վտանգը:
  • Մասնագիտացում։ Հաշտարարության դեպքում կողմերը կարող են ընտրել համապատասխան իրավական, տեխնիկական կամ բիզնես ոլորտներում մասնագիտացված փորձով հաշտարարներ: Սա երաշխավորում է, որ գործընթացն իրականացվի վեճն արդյունավետ կերպով կարգավորելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետների կողմից:
  • Ծախսարդյունավետություն։ Հաշտարարությունն ավելի ծախսարդյունավետ է, քանի որ այն սովորաբար պահանջում է ավելի քիչ ռեսուրսներ և ժամանակ վեճը լուծելու համար՝ կողմերին հնարավորություն ընձեռելով հասնել վեճի համապարփակ լուծման։

Ինչպե՞ս է լուծվում վեճը հաշտարարության միջոցով մեկ գործի օրինակ

Չինական արտահանող ընկերությունը հայտ էր ներկայացրել սպառողական ապրանքների սինգապուրյան մատակարարի կողմից գրանցված ապրանքային նշանն անվավեր ճանաչելու համար։

Կողմերը պայմանավորվեցին վեճը ներկայացնել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության արբիտրաժի և հաշտարարության կենտրոնին (WIPO) հաշտարարության իրականացման համար:

Կողմերի խնդրանքով ՄՍՀԿ կենտրոնը հաշտարար է նշանակել Սինգապուրի մտավոր սեփականության իրավունքի մասնագետի, ով տիրապետում է չինարենին։ Հաշտարարության առաջին հանդիպման արդյունքում, կողմերը համաձայնություն են կնքել, որով դիմումատուն համաձայնել է հետ վերցնել ապրանքային նշանն անվավեր ճանաչելու դիմումը: Հաշտարարության ընդհանուր գործընթացը տևել է երեքուկես ամիս։

Հաշտարարության իրականացումը AMCA-ում ինչպե՞ս և ե՞րբ դիմել

  • Նախաձեռնում։ AMCA-ում ՄՍ հաշտարարության գործընթացը կարող է նախաձեռնվել կողմերի միջև վեճը հաշտարարության միջոցով լուծելու նախնական պայմանավորվածության առկայության դեպքում, կամ երբ կողմերից առնվազն մեկը վեճը ներկայացնում է Կենտրոն՝ ուղարկելով գրավոր հարցում:
  • Մեկնարկ։ Հաշտարարության նախնական համաձայնության առկայության պարագայում, AMCA-ում հաշտարարության սկիզբ է համարվում կողմերից առնվազն մեկի կողմից Կենտրոնին՝ հաշտարարություն իրականացնելու գրավոր դիմում ներկայացնելու օրը: Նման համաձայնության բացակայության դեպքում հաշտարարության մեկնարկի ամսաթիվ է համարվում այն օրը, երբ Քարտուղարությունը գրավոր հաստատում է ուղարկում կողմերին, որ այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել՝ միաժամանակ տրամադրելով նաև հաշտարարության նախահաշիվը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Հանդիպման ձևաչափ: Հաշտարարության առաջին հանդիպումը կազմակերպվում է AMCA-ի կողմից հաշտարարի հաստատումից կամ նշանակումից հետո ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում: Հաշտարարը, խորհրդակցելով ներգրավված կողմերի հետ, որոշում է հանդիպման օրը, ժամը, վայրը, օրակարգը և այլ մանրամասներ:
  • Ներկայացուցչություն: Կողմերը կարող են մասնակցել ինչպես անհատապես, այնպես էլ իրենց ներկայացուցիչների հետ։ Ակնկալվում է, որ գործընթացի ողջ ընթացքում բոլոր կողմերը կներգրավվեն բարեխղճորեն՝ համագործակցելով ինչպես հաշտարարի, այնպես էլ միմյանց հետ:
  • Հանդիպումների ձևաչափը: Հաշտարարությունը կարող է իրականացվել ինչպես համատեղ, այնպես էլ առանձին հանդիպումների կամ երկուսի համակցման միջոցով: Հաշտարարը կողմերի համաձայնությամբ կարող է դիմել և ստանալ փորձագիտական կարծիք կամ խորհրդատվություն՝ հաշտարարության գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ:
  • Հաշտության համաձայնության մշակում։ Եթե գործընթացն ավարտվում է հաշտությամբ, կողմերը ստորագրում են վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնություն: Կողմերի խնդրանքով AMCA-ն կարող է կարծիք հայտնել հաշտության համաձայնության վերաբերյալ: Բացի կողմերից՝ այս համաձայնությունը ստորագրում է նաև հաշտարարը։

Ինչպես արբիտրաժը, այնպես էլ հաշտարարությունը շարունակում են մնալ վեճերի այլընտրանքային լուծման արդյունավետ ուղիներից մեկը, իսկ AMCA-ն, նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել այս մշակույթը՝ միջազգային լավագույն փորձի, պրոֆեսիոնալ և գիտակ մասնագետների շնորհիվ իրականացնում է ինչպես մտավոր սեփականության, այնպես էլ բազմաբնույթ ոլորտների հաշտարարական բարձրակարգ ծառայություններ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում