Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա

Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրատարածական վերլուծությունների կարողությունները զարգացնող «Kartes Analytica» ընկերությանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել: 

Kartes Analytica-ն մասնագիտացած է տվյալահեն պրոդուկտների մշակման և իր առաջադեմ երկրատարածական վերլուծական հարթակի միջոցով կիրառելի պատկերացումների մշակման մեջ: Այս լիցենզիայով ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր հնարավորությունները աշխարհատարածական ենթակառուցվածքում բեկումնային լուծումներ մտցնելու համար։

«Կոչ ենք անում մեր տեսլականը կիսող բոլոր գործընկերներին՝ մասնավոր հատվածից, ստարտափ էկոհամակարգից, ակադեմիայից և միջազգային տիեզերական էկոհամակարգից, համագործակցել մեզ հետ բեկումնային ռազմավարություններ և տեխնոլոգիաներ մշակելու գործում, որոնք կվերափոխեն մեր ազգային և տարածաշրջանային տիեզերական արդյունաբերությունը»,- ասել է Kartes Analytica-ի գործադիր տնօրեն Բաբկեն Տեր-Գրիգորյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նկատել է՝ Kartes Analytica-ին տիեզերական գործունեության լիցենզիա տրամադրելը բեկումնային պահ է Հայաստանի տիեզերական արդյունաբերության զարգացման մեջ:

«Մասնավոր ընկերություններին հնարավորություն տալով ակտիվորեն ներգրավվել տիեզերական գործունեության մեջ՝ մենք խթանում ենք նորարարությունը, ներգրավում ներդրումներ և ստեղծում նոր հնարավորություններ տնտեսական աճի համար»,- նշել է նա:

Kartes Analytica-ն երկրատարածական ենթակառուցվածքների և վերլուծական ընկերություն է, որը հիմնադրվել է 2022 թվականին։ Ընկերությունն ունի գրասենյակներ Հայաստանում ու Միացյալ Նահանգներում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am