Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը IRNA-ին տված հարցազրույցում ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնագրի անհրաժեշտությունն ընդհանուր անվտանգային խնդիրների լուծման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 29-ին հրապարակված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավորը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է։ Նա ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ Իրանի բազմաթիվ հայտարարությունները։

Գրիգորյանը նշել է, որ, չնայած Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող Իրանի խիստ հայտարարություններին, ներկայում երկու երկրները չունեն որևէ կոնկրետ ռազմական համաձայնություն։

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային սահմանների պահպանման հարցում Իրանի դիրքորոշումը չի փոխվի, քանի որ այս հարցը նրա համար «կարմիր գիծ» է՝ ելնելով իր ազգային շահերից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում