Սպորտ

Հայտնի են Հայաստանից Օլիմպիական խաղերին մասնակցող ծանրորդների անունները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանից Օլիմպիական խաղերին մասնակցող ծանրորդների անունները

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած ծանրորդների անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոպական ֆեդերացիայի ներկայացրած ցուցակով Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցեն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:

Միջազգային ֆեդերացիայի կանոնադրությամբ` Փարիզի Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր երկիր կարող է առավելագույնը 3 մասնակից ունենալ:

Մինչ այս Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերի 7 ուղեգիր էր նվաճել: 33-րդ խաղերին կմասնակցեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում