Տարածաշրջանային

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրաք

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրաք

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Իրաք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Մեկօրյա այցի ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի և վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիի հետ։

Թուրքիայի և Իրաքի ղեկավարների հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս և երկկողմ համաձայնագրերի ստորագրման արարողություն։

Այցի շրջանակներում Էրդողանը կայցելի նաեւ Էրբիլ քաղաք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում