Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով սահմանազատում սկսելու վերաբերյալ

Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով սահմանազատում սկսելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը  ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված համաձայնույթյունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով սահմանազատում սկսելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրհի նախագահն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած համաձայնությունը երկու երկրների միջև սահմանների սահմանազատման համար Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելու վերաբերյալ։ Սահմանների սահմանազատումը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա, եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքային տարրը և կծառայի որպես կարևոր քայլ՝ հարաբերությունների կարգավորման և ողջ տարածաշրջանի խաղաղության հաստատման ուղղությամբ»,- գրել է Միշելը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am