Տարածաշրջանային

Լարսը մեծ բեռնատարների համար փակել են վերանորոգման պատճառով

1 րոպեի ընթերցում

Լարսը մեծ բեռնատարների համար փակել են վերանորոգման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը մեծ բեռնատարների համար Վրաստանի տարածքում արգելված է վերանորոգման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը։

«Վրաստանի տարածքում ճանապարհածածկույթի վերանորոգման աշխատանքների, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում` Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ, արգելվում է ապրիլի 19-ի ժամը 10:30-ից, մինչև հատուկ կարգադրություն կլինի», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից Գլխավոր կովկասյան լեռնաշղթայով տանում է Թբիլիսի՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսական հատվածում ճանապարհն անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում