Հասարակական

95-ամյա մանկավարժը դպրոցի պատերից դուրս շարունակում է կրթել սերունդներին

4 րոպեի ընթերցում

95-ամյա մանկավարժը դպրոցի պատերից դուրս շարունակում է կրթել սերունդներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում բնակվող Սոցիկ Աբրահամյանը (Սոցիկ Աբրահամյան-Սարգսյան) վերջերս տոնել է իր ծննդյան 95-ամյակը։ Առիթ է ոչ միայն տոնելու տարեդարձը, այլև վերհիշելու, վերաարժևորելու երկարամյա մանկավարժական ուղին։ Սոցիկ Աբրահամյանը կամ ինչպես աշակերտներն են նրան դիմում՝ ընկեր Սոցիկն, իր կյանքի ամբողջ աշխատանքային փուլն անցկացրել է Ստեփանավանի թիվ 4 դպրոցում։ Տասնյակ տարիներ կրթել է բազմաթիվ սերունդների՝ նրանց փոխանցելով գրաճանաչության հմտություններ։

«Դասընթացները հաճախ եմ համալրել իմ խորհուրդներով ու հորդորներով։ Երեխաներին անընդհատ ասել եմ, որ պետք է հարգանք լինի ինչպես մեծերի, այնպես էլ միմյանց նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սոցիկ Աբրահամյանը։

69377f11-f374-441c-b0b6-46caee4448bf.jpg (1.15 MB)

Տարբերվող ձայնային տվյալների, գեղեցիկ ձեռագրի և երեխաների հանդեպ ուշադիր վերաբերմունքի համար դպրոցն ավարտելուց որոշ ժամանակ անց Սոցիկ Աբրահամյանն առաջարկություն է ստանում աշխատել որպես տարրական դասարանների դասվար՝ աշխատանքային առաջարկ, որը դառնում է մանկավարժական աշխարհը բացահայտելու լավ առիթ։

Դպրոցի ու աշակերտների նկատմամբ սերն այնքան մեծ էր, որ Սոցիկ Աբրահամյանն առանց ընդմիջման դասավանդում է ավելի քան 50 տարի։ Վաստակավոր ուսուցչուհին թեև վաղուց է անցել թոշակի, սակայն երիտասարդ սերնդին կրթելու հնարավորությունը բաց չի թողնում։ Արդեն իր ուշադրության կենտրոնում ծոռներն են։ 95 տարեկանում շարունակում է իր ծոռների հետ մասնակցել դասապատրաստման գործընթացին, օգնել կատարել տնային հանձնարարությունները։

b724418a-c6d3-4b0a-9c38-bd6e7a7a36fa.jpg (2.17 MB)

Սոցիկ Աբրահամյանի աշխուժությունը, նոր բացահայտումների ձգտումը, հետաքրքրասիրությունը շատերին է հիացնում։ Այս տարիքում ևս վաստակավոր մանկավարժի օրվա անբաժանելի մասը գրքերն են։ Ողջամիտ լինելու գաղտնիքն էլ կապում է կարդալու հետ։ Օրը կիսատ է, եթե չի ընթերցում։

«Շատ եմ սիրում կարդալ։ Տառաճանաչ դառնալուց ի վեր կարդում եմ։ Այսօր էլ ընթերցանությունն իմ օրվա մի մասն է։ Ուղեղը, միտքը վարժելու համար կարևոր է կարդալը։ Վաղ տարիքում կարդացած ստեղծագործություններ կան, որ մինչև այսօր հիշում եմ»,-նշեց վաստակավոր մանկավարժը:

5c8f0087-76b3-42d3-88c7-66e59cb66a65.jpg (1.44 MB)

Սոցիկ Աբրահամյանի հիշողությունները թարմ են նաև մանկությունից։ Մանկության ընկերներից շտապում է առանձնացնել վաստակավոր արտիստ Սոս Սարգսյանին, որի հետ մեծացել են Ստեփանավան քաղաքի բակերից մեկում։

«Սոսի հետ մի բակում ենք մեծացել։ Շատ նեղացկոտ տղա էր։ Հաճախ էր լինում, որ եթե մի բան իր սրտով չէր, խռովում էր, գնում էր, բայց հաջորդ օրը գալիս էր, միանում մեզ ու մենք նորից խաղում էինք»,-պատմում է տիկին Սոցիկը։

bbbb0e7e-6ad2-4888-80af-65887a7c1fc8.jpg (1.34 MB)

Տարիները մանկության ընկերներին տարբեր ճանապարհներով բաժանեցին, սակայն հիշողությունները պահպանվում են։ Այս նկարահանումը Սոցիկ Աբրահամյանի համար նաև լավ առիթ դարձավ այցելելու հարազատ դպրոց։ Վաստակավոր մանկավարժը հարկ առ հարկ շրջում է դպրոցում ու մասնագիտական տեսանկյունից գնահատում դասարանների կահավորվածությունը, ուսումնական նյութերը։

215172cd-0bfc-4ff2-ad1a-2746fe88cd16.jpg (751 KB)

Սոցիկ Աբրահամյանը պարգևատրվել է մեդալներով, շնորհակալագրերով։ Պարգևների մասին շատ խոսել չի սիրում, փոխարենը խորհուրդ է տալիս շարունակել ընթերցել՝ երբեք չկորցնելով նորը բացահայտելու ձգտումը։

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Տեսանյութի պատրաստման հարցում աջակցել է Մարիամ Մովսիսյանը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում