Հասարակական

Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին

2 րոպեի ընթերցում

Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի ցուցակներ կազմելու թեմայով որևիցե քաղաքական որոշում չկա, Ազգային ժողովի իշխող խմբակցությունը նման քննարկում չի ունեցել, իսկ հնչեցված միտքը ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի անձնական կարծիքն է։ Այս մասին Քոչարյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նման քաղաքական որոշում գոյություն ունի։

«1.5 միլիոն զոհերի ցուցակներ կազմելու մասին իմ հայտարարությունը ոչ վարչապետի որոշումն է, ոչ էլ նման քաղաքական որոշում կա։ Դա զուտ իմ անձնական կարծիքն է։ Բայց այդ կարծիքը օդից չի վերցված։ Ես թե հայրական, թե մայրական կողմից Ցեղասպանության ենթարկվածների ժառանգ եմ, այդ հիշողության կրողը։ Ու ես կարծում եմ, որ այդ հիշողությունն անհրաժեշտ է ավելի հստակ փաստագրել։ Բնականաբար, դա չի նշանակում կասկածի տակ դնել Ցեղասպանությունը, կամ Ցեղասպանության զոհերի թիվը»,- ասաց Քոչարյանը։

Ըստ նրա, նման հստակ հասցեագրումն ավելի ամուր կդարձնի փաստերը, ավելի արժեքավոր։

«Սա պահանջատիրական մոտեցում է։ Իսկ նման հավելյալ փաստագրումները թույլ կտան ավելի շոշափելի դարձնել պահանջատիրությունը, ինչը խիստ անհրաժեշտ է մեր իրավաբաններին։ Նման կերպ մենք ոչ թե միայն թիվ կհնչեցնենք, այլ անհատապես` անուններ։ Իսկ երբ դու նշում ես անուններ, նշում ես, որ այսինչ մարդը այսինչ վայրում այսինչ պայմաններում սպանվել է, այսինքն` ավելի հասցեական ես դարձնում քո պահանջը, շատ դժվար է լինում դա հերքել։ Շատ ընտանիքներ պահպանել են փաստաթղթերը, ինչը անգամ թույլ կտա փոխհատուցում պահանջել Թուրքիայից»,- եզրափակեց Քոչարյանը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում