Մշակույթ

20 մոնոներկայացում՝ տարբեր երկրներից. մեկնարկում է «Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնը

3 րոպեի ընթերցում

20 մոնոներկայացում՝ տարբեր երկրներից. մեկնարկում է «Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում ապրիլի 17-ից մայիսի 3-ը կանցկացվի «Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնը։ Այս տարի այն ներկայանում է բավական հագեցած ծրագրով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ փառատոնին կցուցադրվի 20 ներկայացում Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից։ Բավական ակտիվ մասնակցություն ունեն Հայաստանի բեմադրիչները, դրամատուրգները։

«Նման ակտիվությունը ցույց է տալիս, որ «Արմմոնո» փառատոնը լավ հարթակ է այս ժանրում ստեղծագործողների համար։ Փառատոնը հատուկ շեշտադրում է երիտասարդ դրամատուրգների, բեմադրիչների, դերասանների գործերը։ Նրանցից ոմանք առաջին քայլերն են կատարում դեպի մեծ բեմեր։ «Արմմոնո»-ն նաև լավ հարթակ է միջազգային ասպարեզ դուրս գալու համար»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը։

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը տրվելու է ապրիլի 17-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Սիգրիդ Կարե-Լըկուանդրի «Էդա» մոնոդրամայով։ Ներկայացման բեմադրիչն ու դերասանուհին ֆրանսիացի Լենա Պոգամն է։

«Ներկայացումը ընտանեկան դժվար փուլերի, բռնության մասին է։ Ես ցանկացա պատմել այն մասին, թե ինչպես է երբեմն բռնությունը միախառնվում սիրուն կամ ինչպես է սերն անհետանում՝ տեղը թողնելով բռնությանը։ Ես չէի ցանկանում ներկայացում բեմադրել տղամարդկանց դեմ, բայց ցանկանում էի մատնանշել խնդիրը։ Սա շատ նուրբ թեմա է։ Խնդիրը բարձրաձայնելուց զատ, ներկայացմամբ ուզում եմ լսարանին փոխանցել, որ պետք չէ փակվել, մեկուսանալ։ Այլ անհրաժեշտ է դուռը բացել ու դուրս գալ»,-ասաց Լենա Պոգամը։

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի ֆրանսիական ծրագրի համակարգող Լուսինե Աբգարյանը տեղեկացրեց, որ «Ավանսեն» ֆրանկոֆոն թատերական ասոցիացիան թարգմանում է ֆրանսագիր հեղինակների, նպատակը թատրոնների խաղացանկը հարստացնելն է։

«Դա հնարավորություն է, որ մեր դերասանները ծանոթանան ժամանակակից դրամատուրգների հետ, կապեր հաստատեն։ Ուրախ ենք, որ բելգիական պիեսները, որոնք նախորդ տարի թարգմանեցինք, մեծ արձագանք գտան հայ հանդիսատեսի շրջանում։ Եվ ուզում եմ նշել, որ այդ պիեսների հիման վրա արված բեմադրություններ ներկայացվելու են նաև «Արմմոնո» փառատոնի շրջանակում»,-ասաց Լուսինե Աբգարյանը։

Փառատոնում տեղ գտած ներկայացումների ցանկը հրապարակված է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի պաշտոնական կայքում՝ https://armmono.com/։ Հիմնականում ներկայացումների մուտքն ազատ է, պարզապես անհրաժեշտ է նախապես ամրագրել տեղերը։ Բեմադրություններ ներկայացվելու են Երևանում և Աշտարակում։

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Մշակույթ

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Մշակույթ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Մշակույթ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Մշակույթ

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Մշակույթ

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Մշակույթ

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Մշակույթ

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

Մշակույթ

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

Մշակույթ

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում