Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Տոկաևը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան

Տոկաևը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրեց Ղազախստան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել է՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ մեծարգո պարոն վարչապետին պաշտոնական այցով հրավիրել Ղազախստան։ Վստահ եմ, որ այսօրինակ բարի քայլերը կմերձեցնեն մեր ժողովուրդներին և կխորացնեն մեր համագործակցությունը»,- նշել է Տոկաևը՝ հավելելով, որ Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն անցել են փոխադարձ ըմբռնման և վստահության մթնոլորտում, ինչը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am