Հասարակական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

4 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Թոբիաս Քեյլը ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է, որ հիմնական քաղաքներից հեշտությամբ՝ 2 ժամում, կարելի է հասնել Ակադեմիական քաղաք, քանի որ վայրի առումով տեղանքը բավականին լավն է՝ մոտ է և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ մայրուղուն: Մանրամասներ են ներկայացվել համալսարանների տեղակայման, կացարանների, ճանապարհային ցանցի, լանդշաֆտի վերաբերյալ: Նրա խոսքով՝ նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել Թամանյանական նախագիծը՝ դրանով փորձելով կապ հաստատել Երևանի պատմության հետ:

B75I8328.jpg (664 KB)

«Անցած անգամ մենք խոսում էինք «Հայֆիլմ»-ի հետ ինտեգրման մասին: Մենք ունեցել ենք չորս հաջողակ խմբեր, որոնք շատ հետաքրքիր նախագծեր են ներկայացրել, թե ինչպես կարելի է «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը վերակենդանացնել: Հուսով եմ, որ կկարողանանք այս գաղափարները բերել Հայաստան»,- հավելել է GMP միջազգային ընկերությանփոխտնօրենը:

Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ նախագծի շրջանակում ուսումնասիրվում է նաև կայունության թեման, որովհետև Ակադեմիական քաղաքն ապագայի համար է և այն պետք է կենտրոնացած լինի այնպիսի թեմաների վրա, որոնք վերաբերում են ոչ միայն այսօրվան, այլ նաև վաղվան:

Վարչապետի խոսքով՝ քաղաքի կոնցեպտի հետ կապված մակրոհարցեր այլևս չկան և պետք է անդրադառնալ հայեցակարգային կետերին.

«Տեսլականի առումով՝ մենք գործնականում պրոցեսի ամեն քայլը, ամեն շարժը տեսել ենք: Հարցեր ունեցել ենք, վերապահումներ չենք ունեցել: Իհարկե, սա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական զարգացման և գույքի կառավարման մոդելի մշակման ընթացակարգերի հետ կապված թեմային:

Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման թեմայի հետ կապված՝ վարչապետն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով դեպի Ակադեմիական քաղաքի հատված կատարած շրջայցին:

«Իմ տպավորությունն, անկեղծ ասեմ, այսօրվա գոնե առաջին հատվածից ես չէի սպասում, որ մենք հիմա կգնանք և կես ժամում կհասնենք այնտեղ»- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ճշգրիտ մոդելավորման համար անհրաժեշտ է մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով մնալու է Ակադեմիական քաղաքում և ով ամեն օր գալու է և գնա:

Հանդիպմանը քննարկվել է նաև այն աշխատանքների շրջանակը, որն արդեն իսկ կարելի է մեկնարկել: Նշվել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո, հաջորդիվ կմեկնարկեն երկաթուղու և մշակութային հատվածի նախագծման աշխատանքները:

Քննարկումների արդյունքում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ նախագծի իրականացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում