Հասարակական

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Արդարադատության միջազգային դատարանում ապրիլի 15-19-ը կանցկացվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով հանրային լսումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից տարածված հայտարարության մեջ։

Նշվում է, որ լսումները նվիրված են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործին։

Հայկական կողմը գլխավորում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում