Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Շվեյցարիայի արտգործնախարարն անհնար է համարում Ուկրաինայի հարցով երկխոսությունն առանց Ռուսաստանի մասնակցության

Շվեյցարիայի արտգործնախարարն անհնար է համարում Ուկրաինայի հարցով 
երկխոսությունն առանց Ռուսաստանի մասնակցության

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսն ապրիլի 10-ին կայացած ասուլիսում հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման բանակցությունները չեն կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի մասնակցության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Интерфакс-ը։

«Թեև Ռուսաստանը չի մասնակցելու առաջին հանդիպմանը, խաղաղության գործընթացը չի կարող ընթանալ առանց այդ երկրի»,- նշել է Կասիսը՝ հավելելով, որ նպատակն է ապահովել Մոսկվայի մասնակցությունը հետագա բանակցություններին։

Bloomberg-ի հաղորդմամբ՝ Շվեյցարիան մտադիր է հունիսի 16-17-ը Ուկրաինայի հարցով բարձր մակարդակով կոնֆերանս կազմակերպել: Լրատվամիջոցը նշում է, որ մի շարք երկրներ պնդում են, որ Ռուսաստանը պետք է մասնակցի համաժողովին, սակայն պաշտոնական Կիևը նախքան Մոսկվային երկխոսությանը ներգրավելը ցանկանում է համաձայնեցնել առանցքային սկզբունքները, որոնք «ապագա համաձայնագրի հիմք կհանդիսանան»:

Մարտին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Շվեյցարիայում նախատեսված Ուկրաինայում խաղաղության հարցով միջազգային համաժողովին, քանի որ, ըստ ռուսական կողմի, «այն նվիրված է լինելու Զելենսկու վերջնագրային բանաձևն առաջ մղելուն»:  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ Շվեյցարիան դժվար թե կարողանա հարթակ ծառայել տարբեր խաղաղապահ ջանքերի համար, քանի որ դա ենթադրում է չեզոք կարգավիճակ, որը պաշտոնական Բեռնը կորցրել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am