Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը Կիմմո Կիլյունենի և Պիա Կաումայի հետ քննարկել է Հայաստան-Ֆինլանդիա համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը Կիմմո Կիլյունենի և Պիա Կաումայի հետ քննարկել է Հայաստան-Ֆինլանդիա համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիա այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկումներ է ունեցել մի շարք հարցերի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԽ քարտուղարն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Աշխատանքային նախաճաշ եմ ունեցել Ֆինլանդիայի պառլամենտի պատգամավոր, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կիմմո Կիլյունենի և ՀՀ հարցերով ԵԽԽՎ զեկուցող, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ:

Քննարկել ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացը, ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու դրանց ավելի սերտացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության հարաբերությունները:

Կարևորել ենք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում»,- նշված է գրառման մեջ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում