Քաղաքականություն

Ֆինլանդիան շարունակելու է աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Էլինա Վալտոնենին՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան շարունակելու է աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Էլինա Վալտոնենին՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արմեն Գրիգորյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից, հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ օրակարգին:

Էլինա Վալտոնենին ընդգծել է, որ Ֆինլանդիան շարունակելու է աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը:

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում